ՀԻՇԱՐԺԱՆ ՓՈՐՁ

2017Թ-ԻՑ


ՈՎՔԵՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՆ


ՀԱՄԵՂ ՍՆՈՒՆԴ

ԻՍԿԱԿԱՆ ԴՐԱԽՏ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ

ԱՌՈՂՋ ԵՎ ՀԱՄԵՂ ՍՆՈՒՆԴ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Ֆայտոն Ռեստորանային Համալիր

Ֆայտոն ռեստորանային համալիրը գտնվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիի սրտում: Այս վայրն առանձնանում է իր ժամանակակից դիզայնով, վառ գույներով և ներդաշնակ մթնոլորտով: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բավարարենք յուրաքանչյուր հաճախորդի և ապահովենք գերազանց սպասարկում:
Ֆայտոնում շեշտը դրվում է թարմ, համեղ և առողջ սնունդ մատուցելու վրա: Մեր խոհարարները լավագույնն են երկրում, և կատարյալ պատրաստված ուտեստները դրա վառ ապացույցն են:
Ֆայտոնում դուք կարող եք նշել յուրաքանչյուր տոնակատարություն՝ տարեդարձներ, մանկական միջոցառումներ, երեկույթներ և այլ հատուկ միջոցառումներ:

ՌԵՍՏՈՐԱՆ

Հիմնադրված լինելով 2017 թ.-ին՝ Ֆայտոն ռեստորանային համալիրն արդեն իսկ հասցրել է գերազանց հեղինակություն ձեռք բերել, և դա ամենևին էլ զարմանալի չէ: Մեր անձնակազմն, անշուշտ, լավագույնն է, և մենք հաջողակ ենք, որ ունենք նման փորձառու խոհարարներ: Մենք մատուցում ենք ամենաբարձր որակի սնունդ` մշտապես թարմ և համեղ: Ֆայտոնը պարզապես կատարյալ վայր է ռոմանտիկ երեկո կազմակերպելու համար, նշելու որևէ հատուկ առիթ կամ պարզապես ձեր օրը յուրօրինակ մթնոլորտում անցկացնելու համար:

Մանկական սրճարան

Մանկական սրճարանը մեր ռեստորանային համալիրի ամենաուրախ և ամենագեղեցիկ մասն է: Այն, անշուշտ, մեր փոքրիկ հյուրերի ամենասիրելի անկյունն է: Մենք ստեղծել ենք կատարյալ մթնոլորտ, որպեսզի մեր սրճարանի փոքրիկ այցելուները լինեն ժպտադեմ և ուրախ ժամանակ անցկացնեն, մինչ իրենց ծնողները վայելում են մի բաժակ սուրճ կամ որևէ համեղ ուտեստ: Խաղահրապարակ, մանկական ճաշացանկ, ընկերական անձնակազմ և միլիոնավոր վառ գույներ... այլ ի՞նչ է անհրաժեշտ ձեր երեխաներին երջանիկ լինելու համար:

Սրահներ

Ֆայտոնի սրահները կարելի է ամրագրել տարբեր միջոցառումների համար՝ ընթրիք, տոնակատարություն, կամ կոնֆերանս: Ֆայտոնն առաջարկում է ժամանակակից և հարմարավետ սրահներ՝ վայելելու ձեր հատուկ միջոցառումը կամ պարզապես հանգստանալու բարեկամական մթնոլորտում: Ֆայտոնն ունի առանձնահատուկ սրահներ՝ նվիրված երկու աշխարհահռչակ հայերի՝ Շառլ Ազնավուրին և Մհեր Մկրտչյանին, ով հայտնի է Ֆրունզիկ բեմական անվամբ:

Բիստրո

Ֆայտոն բիստրոն իր հաճախորդներին առաջարկում է թարմ և համեղ ուտեստներ, ինչպես նաև հարմարավետություն ու պարզություն: Մենք բացառիկ հնարավորություն ենք տալիս ընկերական մթնոլորտում վայելել համեղ ուտեստներ և տարատեսակ հետաքրքիր խմիչքներ, որոնք հասանելի են բոլորին: Առաքման հնարավորությունն ևս մեկ լավ տարբերակ է՝ վայելելու մեր համեղ ուտեստները ձեր տանը: Պարզապես այցելեք Ֆայտոն բիստրո և կբացահայտեք, թե ինչու է այն դարձել ինչպես տեղացիների, այնպես էլ ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը:

Copyright © 2016 yourdomian. All rights reserved.